Архив за день: 17.11.2020

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

  1. Ի՞նչ է հարթավայրը:
    Մայրցամաքների մակերևույթի հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր:
  2. Ի՞նչ է բլուրը:
    Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ:
  3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:
    Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթները երբեմն գտնվում են ամպերից Էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
  4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:
    Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ:
  5. Ինչո՞վ են առանձնահատուկ լեռնահովիտները:
    Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները:
  6. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում:
    Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:Լեռնահովիտներում մշակում են տարբեր բույսեր:

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:
    Դրանք ուսումնասիրված չէին։ Հաստատված չէր նաև այն փաստը, որ Աֆրիկան առանձին մայրցամաք է։
  2. Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:
    Նեղոսը մեծ հետաքրքրություն էր առաջացնում: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել:
    Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:
  3. Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:
    Աֆրիկայի ներքին և արտաքին ուսումնասիորւթյունների դրական կողմն այն էր, որ աշխարհագրական շատ վայրեր ուսումնասիրվեցին, բացահայտվեցին նոր տեղանքներ, գետեր, ջրվեժներ ու անապատներ։ Բացասականն այն էր, որ մարդիկ սկսեցին վատ վարվել աֆրիկացիների հետ։
Смотреть исходное изображение

Նուկիմ քաղաքի խելոքները

  1. Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։
    Նրանք շատ միամիտ էին, պարզ, անտեղյակ։ Չգիտեին՝ ինչ համ ունի խաղողը, շաքարը, պղպեղը, չեն տարբերում սալորն ու մրջյունն իրարից։
  2. Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։
    Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Միայն անունն է հայտնի։ Տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ:
  3. Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։
    Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
  4. Բնութագրիր թագավորին։
    Թագավորը խելացիր էր, ողջամիտ ու հասկացող։
  5. Դո՛ւրս գրի՛ր թագավորին բնորոշող հատվածը։
    Թագավորը մտածում է սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է՝ նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: