Архив за день: 09.11.2020

Ով է Մխիթար Սեբաստացին

Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ է, հայագետ։ Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվել է քահանա: Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնել է եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնել Մխիթարյան միաբանությունը: 1715 թվականին միաբանությունը տեղափոխվել է Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:
Սուրբ Ղազար կղզում Մխիթարը կառուցել է վանքը, որտեղ էլ 73 տարեկան հասակում մահացել:

Смотреть исходное изображение

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն: Նա աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» երկհատոր աշխատությունը։
Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

Ինչպես դարձա սեբաստացի

Ես առաջին դասարանում հաճախել եմ հանրակրթական դպրոց։ Դպրոցում սովորել եմ տառերն ու թվերը։ Բայց քանի որ մենք դասարանում շատ էինք, իրար խանգարում էինք դասարանում, ծնողներս իմ համաձայնությամբ որոշեցին ինձ տեղափոխել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։ Այստեղ ես սկսեցի հետաքրքիր առարկաներ սովորել։ Մեր ուսուցումը կազմակերպվում է նոր տեխնոլոգիաներով ու ծրագրերով։ Ինձ հատկապես դուր է գալիս անհատական բլոգ ունենալը։ Այստեղ մենք տեղադրում ենք մեր առաջադրանքներն ու կատարած հանձնարարությունները։ Սեբաստացի լինելն ինձ համար շատ կարևոր է։