Архив за день: 02.11.2020

Երևանյան այգիներ

Ես շատ եմ սիրում զբոսնել Երևանում։ Ինձ հատակապես շատ են դուր գալիս երևանյան այգիներն ու պուրակները։ Իմ սիրելի վայրերից է Սիրահարների այգին։ Այն գտնվում է Արաբկիր վարչական տարածքում։ Հայաստանի միակ ճապոնական այգին է։ Գոյություն է ունեցել դեռևս 18-րդ դարից, 1949թ. այն կոչվել է Պուշկինի անունով։ 1970թ. այգին վերանվանվել է Բարեկամության, 1995թ.՝ Սիրահարների այգի։Հատկատես գեղեցիկ են այգու նոր նստարաններն ու կանաչ ծառերը։ Կան աղբամաններ, փոքրիկ առվակներ։ Այգին շատ մաքուր է։ Այստեղ բացի զբոսնելուց, կարող ես նաև հեծանիվ վարել։

Սիրահարների այգի - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Սիրահարների այգին՝ աշնանը

Հաջորդ սիրելի վայրը Ալեքսանդր Թամանյանի անվան պուրակն է։ Այն գտնվում է Կենտրոն վարչական շրջանում՝ Թամանյանի նախագծով նախատեսված «Կասկադի» ցածրադիր վայրում։ Մոսկովյան փողոցի վրա՝ դեպի քաղաքի կենտրոնական հատված տեղադրված է Ալեքսանդր Թամանյանի արձանը։ Հենց դրա համար էլ արձանից դեպի «Կասկադ» համալիր ձգվող փոքրիկ պուրակն անվանվել է մեծն ճարտարապետ, ակադեմիկոս Ալ. Թամանյանի անունով։ Գեղեցիկ պուրակում կարող ես զբոսնել, հեծանիվ վարել, շան հետ քայլել։ Նաև կարող ես այցելել մոտակա սրճարաններն ու թեյ վայելել։

Խոսող կոթողներ. Կասկադ - Հանրային հեռուստաընկերություն լուրեր
Կասկադ համալիր