Բառային աշխատանք

Մեկ բառով գրի՛ր.
Զվարթ ձայն ունեցող-զվարթաձայն
Լրագիր վաճառող-լրագրավաճառ
Զվարճություն սիրող-զվարճասեր
Գիրք վաճառող-գրավաճառ
Ժպտուն երես ունեցող-ժպտերես
Հաց վաճառող-հացավաճառ
Միս վաճառող-մսավաճառ

Նախադասություններն այնպես կետադրիր, որ տարբեր իմաստներ հաղորդեն։
Փոքրի՛կ, եղբայրդ տանն է:
Փոքրիկ եղբայրդ տա՞նն է:

Պատմի՛ր այն մասին, թե ինչու է փոքրիկ ձուկը մտնում շնաձկան բերանը։
Երկար ժամանակ հանելուկ էր մնացել այն բանը, թե ինչու է փոքրիկ ձուկը մտնում գրենլանդական շնաձկների բերանները։ Վերջերս պարզեցին, որ այդ շնաձկների աչքերը լույս են տալիս։ Դրանով էլ նրանք խեղճ ձկնիկներին հրապուրում են։

է-են, ձուկը-ձկները

Մեկ բառով կամ բառակապակցությամբ բացատրիր.
Ման գալ-շրջել
Հոգին ուտել-տանջել
Խելքից պակաս-խելապակաս
Խելքը գլուխը հավաքել-խելոքանալ
Գլխի ընկնել-կռահել
Խոսքը մեր մեջ մնա-գաղտնի պահել
Սիրտը փորն ընկնել-վախենալ
Գլուխ կոտրել-չարչարվել

Շարունակիր այսպես.
Արջը ձմռանը քուն է մտնում:
Արջերը ձմռանը քուն են մտնում:
Դելֆինը փրկում է խեղդվող մարդուն:
Դելֆինները փրկում են խեղդվող մարդուն:
Ոչ մեծ նավը երբեմն ավելի լավ է դիմանում փոթորկին, քան խոշոր նավը:
Ոչ մեծ նավերը երբեմն ավելի լավ են դիմանում փոթորկին, քան խոշոր նավերը:
Կետը կաթնասուն կենդանի է:
Կետերը կաթնասուն կենդանիներ են։
Առյուծը կուշտ լինելիս կենդանիների վրա չի հարձակվում:
Առյուծները կուշտ լինելիս կենդանիների վրա չեն հարձակվում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s