Առցանց առաջադրանքների փաթեթ

Գտնել տրված բառերի հոմանիշները:
դուրեկան-հաճելի
հարուստ-ունևոր
ծառա-նաժիշտ
hայտնի-հռչակավոր
աջակցել-օգնել
աղքատ-ընչազուրկ

Ինչպե՞ս է կոչվում
ձիերի խումբը-երամակ
կովերի խումբը-նախիր
ձկների խումբը-վտառ
ուլերի խումբը-հոտ
խոզերի խումբը-բոլուկ
ուղտերի խումբը-քարավան

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր:

Անուշահոտ
Վատամարդ
Սևահեր

Մրգերը դասավորի՛ր այբբենական կարգով:
արքայախնձոր, բալ, դեղձ,խաղող, խնձոր, ծիրան, կեռաս, նարինջ, սալոր, տանձ

Ո՞րն է քո ամենասիրած միրգը։ Համացանցից կամ այլ աղբյուրներից կարևոր տեղեկություններ հավաքիր այդ մրգի մասին և ներկայացրո՛ւ բլոգումդ։
Իմ ամենասիրելի միրգը բալն է։ Բալի պտուղները թթվաքաղցր համ ունեն։ Բալի պտուղները օրգանական թթուներ են պարունակում միկրոէլեմենտներ, մակրոէլեմենտներ, ինչպես նաև պեկտինային նյութեր, շաքար, վիտամին А , С, Е, В1, В2, РР, ֆոլաթթու։

Կետադրի՛ր տեքստը։

Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին։ Երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն։ Այն ժամանակ ոզնին նրանց ասաց․
-Ինչ պատահի` մի՛ տար բերանդ։

Ի՞նչ կետադրական նշան օգտագործեցիր։ Նշի՛ր։
վերջակետ, ստորակետ, միջակետ, գիծ, շեշտ։

Գրի՛ր մեկ բառով։

Եղջերվի կոտոշ-եղջյուր
արծվի «տուն»-բույն
վզի զարդ-շղթա
պատյանով դանդաղաշարժ կենդանի-կրիա
խաղողի վազ-որթ
արջի բույն-որջ
ծառի, թփի բարակ ճյուղ-ոստ
գայլերի խումբ-ոհմակ

Մեծահասակների օգնությամբ, «ոտք» բառի գործածությամբ ուրիշ ժողովրդական օրհնանքներ գտի՛ր։ Մի քանիսն էլ ինքդ հորինի՛ր։
Ուր ոտք դնես, թող կանաչի: Ոտքդ վերմակի ծայրով մեկնիր։ Թող ոտքդ քարին չդիպչի։

Առանձնացրո’ւ նույն արմատն ունեցող բառերը:
Ձեռնոց, ձեռագիր, ձերբակալել, դատարկաձեռն, առատաձեռն, ձերբազատվել։
Նախադուռ, դռնապան, դրկից, դռնբաց, դրացի։

Գտի՛ր հոմանիշները:
Մառախուղ, մշուշ, մեգ, թուխպ
Չունևոր, չքավոր, աղքատ
Մերժել, հերքել, ժխտել
արի, քաջ, ուժեղ

Ի՞նչ են խորհրդանշում այս կենդանիները։
Աղավնի-խաղաղություն
Աղվես-խորամանկություն
Նապաստակ-վախկոտություն
Առյուծ-քաջություն
Շուն-հավատարմություն
Էշ-աշխատասիրություն
Ագռավ-չարամտություն

Մի քանի գրական ստեղծագործություն (առակ, հեքիաթ) հղում նշի՛ր, որը կհաստատի պատասխանդ։
https://mediamag.am/arak-vagrn-u-axvesy/
https://mocak.am/14031/%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BE%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80/
https://mocak.am/11956/%d5%b7%d5%b6%d5%ab%d5%af%d5%a8/

Ո՞րն է քո ամենասիրած կենդանին։ Տվյալ կենդանու մասին հետաքրքիր տեղեկություններ հայթայթի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ։
Իմ ամենասիրելի կենդանին շունն է։ Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում տատանվում են 15-84 սմ միջև, քաշը՝ 1-79 կգ միջև։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s