Համո Սահյան. Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի, թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Առաջադրանքներ

  1. Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…
    Ժայռը այնքան մեծ է, որ ջրի մեջ է մտնում։ Մի մոլորված ամպ էլ լողում է երկնքում։
  2. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
    Ժայռի ստվերը գետափին չոքել,
    Վիզը երկարել ու ջուր է խմում,
    Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
    Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
    Տեսարանը շատ գեղեցիկ է ներկայացված։
  3. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:
    Կարմիր։
  4. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:
    Գույներն ու պատկերները շատ նման են և սիրուն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s