Архив за день: 12.10.2020

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:
    Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողությանը: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում:
  2. Ւ՞նչ է դարը:
    100 տարին անվանում են դար։
  3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:
    Ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։
  4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:
    21-րդ դարում։

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝
301թ.-4-րդ դար
2019թ.-21-րդ դար
405թ., 451թ.-5-րդ դար
1031թ.-11-րդ դար
1890թ.-19-րդ դար
678թ.-7-րդ դար
980թ.-10-րդ դար
760թ.-8-րդ դար
540թ.-6-րդ դար

Տեքստային աշխատանք

Աշխարհում չկա մարդ, որ օձերից չվախենա։ Սակայն կա օձերի մի թագավորություն, ուր ամեն օր առանց վախենալու մտնում են հարյուրավոր մարդիկ։ Եվ ամենազարմանալին այն է, որ դեռ ոչ մի դեպք չի եղել, որ օձերը կծեն մեկին:
Այդ վայրը Պինանգ կղզու Օձերի տաճարն է: Տաճարում տարբեր տեսակի հազարավոր օձեր կան: Նրանք ցերեկը փաթաթվում են տաճարի սյուներին, կծկվում են հատակին և քնում են:
Պատճառն այն է, որ շոգը և տաճարում օգտագործվող անուշահոտությունները թմրեցնում են օձերին: Մայրամուտին, երբ այս ամենն ավարտվում է, օձերն աշխուժանում են:

Գրի՛ր մեկ բառով.
Կճղակ ունեցող-կճղակավոր
Սմբակ ունեցող-սմբակավոր
Թև ունեցող-թևավոր
Պոչ ունեցող-պոչավոր
Ձայն ունեցող-ձայնավոր

Ի՞նչ մասնիկով են նման այս բառերը: Այդ մասնիկը գրի՛ր՝
Ավոր։
Հիմա գրի՛ր՝ ի՞նչ է ցույց տալիս այդ մասնիկը:
Ավոր մասնիկը ցույց է տալիս մի բան ունենալը:

Համո Սահյան. Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի, թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Առաջադրանքներ

  1. Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…
    Ժայռը այնքան մեծ է, որ ջրի մեջ է մտնում։ Մի մոլորված ամպ էլ լողում է երկնքում։
  2. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
    Ժայռի ստվերը գետափին չոքել,
    Վիզը երկարել ու ջուր է խմում,
    Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
    Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
    Տեսարանը շատ գեղեցիկ է ներկայացված։
  3. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:
    Կարմիր։
  4. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:
    Գույներն ու պատկերները շատ նման են և սիրուն։