ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ
Բացատրիր արտահայտությունները
վար եկան-իջնել
շար եկան-շարվել
մաղ տալ-մաղել
շաղ տալ-թափել
քող կապել-շղարշ ստեղծել

Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։
Պատկերվում է աշնանային օր։ Երբ անձրև է գալիս, տերևները թափվում են, ամպերն ու կայծակը որոտում։

Գրի՛ր տրված բառերի հականիշները:
վար-վեր
պաղել-տաքանալ
հեռու-մոտ
վառել-մարել

Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։
Սևուկ ամպեր վար եկան։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s