Архив за день: 28.09.2020

Առաջադրանք

Արաբական թվերն են՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9:

Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։
20-ին կցագրենք 4: 420-20=400-ով։
Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը։
200-ին կցագրենք 5: 5200-200=5000-ով
Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 9 թվանշանը։
95467-5467=90000-ով
Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։
4211-211=4000-ով։
Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 8 թվանշանը։
84432-4432=80000-ով
Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից
կցագրենք 7 թվանշանը։
785512-85512=700000

Նարեկը Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ թիվ, այդ թվին ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին պարզ էր։ Ո՞րն էր արդյունքը։
Ստացվեց 500:

Նարեկը Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ թիվ, այդ թվին ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին պարզ էր։ Ո՞րն էր արդյունքը։
Ստացվեց 500:
Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված թիվը։
1213-21=1192
Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված թիվը։
435-3=432
569-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում որքանո՞վ մեծացավ թիվը:
5695-569=5126

Վ. Սարոյան- Առաջին օրը դպրոցում

Պատմվածքը Ջիմի մասին է, ով առաջին անգամ է դպրոց գնում։

Մինչ դպրոց գնալը, նա շատ էր վախենում դպրոց գնալուց, իսկ հետո սկսեց սիրել դպրոցը։ Ջիմի հայրը ֆրանսիացի էր։ Նրա պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հայրիկը ուրախ էր, որ տղան դպրոց է գնալու։ Միսս Բիննին մի փոքր խիստ էր երեխաների հետ։ Ես կարծում եմ, որ Ջիմը շատ կսիրի դպրոցը։

Դպրոցում ինձ շատ է ուրախացնում ընկերներիս հետ խաղալը։

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

cc–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:

2. Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

3. Վերլուծի՛ր բանաստեղծությունը:

4. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր:

Լրացուցիչ առաջադրանք

4. Բանաստեղծության տրամադրությանը համապատասխանող երաժշտություն ընտրի՛ր:

5. Երաժշտության ու նկարաշարի համադրությամբ կարաոկե պատրաստի՛ր:

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրիր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր: