Архив за день: 01.05.2020

Ծույլ մեղուն

Լինում է, չի լինում մի փոքրիկ և ծույլ մեղու է լինում։ Նրա քույրերն ու եղբայրները ամբողջ օրը ծաղկից ծաղիկ էին թռչում և նեկտար էին հավաքում, իսկ նա միայն չարաճճիություններ էր անում։ Նա թռչում էր խոզի մոտ և ասում էր, որ նա շատ փնթի է։ Հետո թռչում էր հավի մոտ և ասում էր, որ նա շատ տգեղ է և այդպես շարունակ։ Մի օր մեղվի հայրիկն ու մայրիկը բարկացան նրա վրա և ասացին, որ եթե նա չփոխվի, իրեն կպատժեն։ Փոքրիկ մեղուն հասկացավ, որ չի կարելի ծույլ լինել և միայն չարաճճիություններ անել ու խոստացավ փոխվել։ Հաջորդ օրվանից նա իր քույրերի և եղբայրների հետ գնաց նեկտար հավաքելու։