Архив за месяц: Май 2020

«Բարկացած գուլպան»

Լինում է չի լինում մի տատիկ է լինում։ Տատիկը մի օր որոշում է իր թոռնիկի համար գուլպա գործել։ Նա շատ խնամքով գործում է գեղեցիկ և փայլփլուն գուլպաներ և նվիրում է թոռնիկին։ Թոռնիկը շատ է ուրախանում և անմիջապես հագնում է գուլպաները։ Սակայն նա շատ փնթի է լինում և միշտ գուլպաները հանում է և գցում է տարբեր տեղերում։ Մի օր գուլպան շատ է բարկանում և որոշում է թաքնվել թափթփված թոռնիկից։ Թոռնիկը չի կարողանում գտնել գուլպան և հագնում է կոշիկները առանց գուլպայի։ Երկար խաղալուց հետո նրա ոտքերը սկսում են մրսել և գուլպան նրան ասում է, որ չթափռտես ինձ տարբեր տեղերում, ես քեզանից էլ չեմ թաքնվի։ Եվ թոռնիկը հասկացնում է, որ պետք է իրերին խնամքով վերաբերվի։

Ծույլ մեղուն

Լինում է, չի լինում մի փոքրիկ և ծույլ մեղու է լինում։ Նրա քույրերն ու եղբայրները ամբողջ օրը ծաղկից ծաղիկ էին թռչում և նեկտար էին հավաքում, իսկ նա միայն չարաճճիություններ էր անում։ Նա թռչում էր խոզի մոտ և ասում էր, որ նա շատ փնթի է։ Հետո թռչում էր հավի մոտ և ասում էր, որ նա շատ տգեղ է և այդպես շարունակ։ Մի օր մեղվի հայրիկն ու մայրիկը բարկացան նրա վրա և ասացին, որ եթե նա չփոխվի, իրեն կպատժեն։ Փոքրիկ մեղուն հասկացավ, որ չի կարելի ծույլ լինել և միայն չարաճճիություններ անել ու խոստացավ փոխվել։ Հաջորդ օրվանից նա իր քույրերի և եղբայրների հետ գնաց նեկտար հավաքելու։