«Մեղուն և հավը» Ղազարոս Աղայան

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

   — Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

   — Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

   — Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանի՜ս է:

   — Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

   — Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

   — Ապա եթե քո ածածը ընդամենը մի ձու է, էլ ինչու՞ ես հարյուր անգամ կչկչում, թե հայ, հարայ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ՞, իմաստուն հավիկ — մարիկ:

    — Բայց դու ի՞նչ ես շինում, որ իմ մի ձուն էլ քիչ ես համարում:

   — Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բարիքներ են մեզ տալիս հավը և մեղուն: Քո կարծիքով նրանցից ո՞վ է ավելի կարևոր գործ անում:

Հավը մեզ տալիս է ձու, իսկ մեղուն մեզ տալիս է մեղր։ Ես կարծում եմ, որ մեղուն ավելի կարևոր գործ է անում։

  1. Գիտե՞ս ինչ է մեղրը և ինչպե՞ս է մեղուն պատրաստում այն:

Մեղուն ծաղկից ծաղիկ է թռչում, հավաքում է նեկտար և դրանից պատրաստում է մեղր։ Մեղրը շատ համեղ է և օգտակար, ուժեղացնում է, հիշողությունն է լավացնում և առողջարար է։

  1. Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը (բայ):

Ծիծաղել, ասաց, թռչկոտում, շինում, հարցրեց, տզտզում, ածում, հասկացա, կարծել եմ, կչկչում, լսեցեք, համարում ես, չեմ հայտնում։

  1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.

Քո խելքի բանը չէ- անհասկանալի է քեզ համար
պարապ-սարապ- անգործ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s