Архив за день: 21.04.2020

Մեծ գյուտարարը

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
_ Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Читать далее

«Իմ կարծիքը ընկերոջս՝ Գոռի բլոգի մասին»

Ես նայեցի Գոռի բլոգը։ Այն հետաքրքիր էր և ինձ դուր եկավ։ Նրա բլոգում տեղադրված էր սովորողի անհատական պլանը, կային կատարված աշխատանքներ մայրենիից, մաթեմատիկայից, ռուսերենից և անգլերենից, ինչպես նաև կային հեքիաթներ և տեսանյութեր։ Ես հատկապես հավանեցի այն տեսանյութը, որտեղ Գոռը պատրաստում էր զատկական համեղ ուտեստ։ Միայն կարծում եմ, որ վերջին շրջանում հրապարակված նյութերը քիչ են։