Архив за день: 09.04.2020

Թռչող ձվիկը

Ժամանակով մի ձվիկ է լինում։ Նա կարողանում է թռչել։ Մի անգամ թռչող ձվիկը իր համար թռչում է երկնքով և տեսնում է մի փոքրիկ ծիտիկի, որը լաց էր լինում։ Նա մոտենում է ծիտիկին և հարցնում, — ի՞նչ է եղել սիրուն ծիտիկ, ի՞նչու ես լաց լինում։ Ծիտիկը պատասխանում է, — Իմ ընկերներից մեկը ինձ նեղացրել է։ Ձվիկը հարցնում է, — ի՞նչ է ասել նա քեզ, որ նեղացել ես։ -Ասել է, որ ես վատ եմ խաղում։ Ձվիկը ասում է, մի լացիր, ես կլինեմ քե ընկերը և միշտ կխաղամ քեզ հետ։