Ակլատիզի և Ուտիս տատի կռիվը

Ակլատիզը և Ուտիս տատը հենց այնպես, խաղալու համար չէ, որ ստեղծվել են։ Նրանք ունեցել են որոշակի դեր և նշանակություն: Ուտիս տատը տիկնիկներից ամենաբարին էր և համարվում էր Բարեկենդանի խորհրդանիշը։ Նա շերեփը ձեռքին, շրջում էր բոլոր տեղերով, կերակրում մարդկանց: Ասում էր՝ ուժեղացրեք ձեր մարմինը, որ առողջ լինեք ու դիմանաք պասի զսպվածությանը: Նրանից հետո գալիս էր հաջորդ կերպարը՝ խստահայաց Պաս պապը՝ Ակլատիզը։ Նա Ուտիս տատին հակադրվող տիկնիկն էր ու Մեծ պասի կարևոր բաղադրիչներից: Ակլատիզը գալս էր Պահքի օրերին և հսկում էր, որ չխախտեն պահքը: Ասում են, որ Ուտիս տատն ու Ակլատիզը միշտ կռվել են իրար հետ։ Բարեկենդանի վերջում հաղթում էր Մեծ պաս պապը և երդիկից հաղթական կախ ընկնելով՝ հսկում պահքի պահպանությունը, ապա Զատկի շաբաթ օրը Ակլատիզ պապի վերջին՝ յոթերորդ փետուրը պոկելով՝ հաղթում էր արդեն Ուտիս տատը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s