Архив за день: 11.03.2020

Հարցեր և առաջադրանքներ

  1. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:
  2. Ձկնորս-ագահ
  3. Շալակատար-բարի
  4. շալակատարի կինը-աշխատասեր
  5. ձուկ-խելացի
  6. հրեշ-չար
  7. Բառերի համար զույգեր հորինի՛ր:

օրինակ՝ քաղաք- մաքուր քաղաք:

Հրեշ-չար հրեշ
ծով-կապույտ ծով
անծանոթ-խելացի անծանոթ
ախպեր-լավ ախպեր
գիշեր-մութ գիշեր

3.Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանիօգնությամբ բացատրի՛ր։

Շալակատար-բեռնակիր

Ուռկան-ձկնորսական ցանց

Տարակուսել-կասկածել

Զարհուրելի-սարսափելի

Թամքել-թամբել

Շվաք-ստվեր

Տրեխ-ոտնաման

Պախրա-եղնիկ

  1. Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին: Նշի՛ր այդ հատվածը:
  2. — Լսի ,— ասում է,— մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…
  3. Ինչպիսի՞ն էր ձուկը:
  4. Ձուկը շատ գեղեցիկ էր։Նա շատ բարի էր և չմոռացավ լավությունը,որ արել էր շալակատարը։
  5. Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր:
  6. Շալակատարը նույպես շատ բարի և խղճով մարդ էր։
  7. Նշի՛ր վերջալույսը նկարագրող հատվածը, paint նկարչական ծրագրով նկարի՛ր այն և տեղադրի՛ր  բլոգումդ:
  8. Հեքիաթը ձկան անունից համառոտ պատմի՛ր:
  9. Մի անգամ մի մարդ ինձ բռնեց։Շատ խնդրեցի,որ բաց թողնի։Այդ մարդը շատ բարի էր և նա խղճաց ինձ։Մի քանի տարի հետո որոշեցի օգնել այդ մարդուն և փրկել փորձանքից։Հրեշը ուզում էր նրա տերը դառնար,բայց ես հրեշի բոլոր հարցերին պատասխանեցի ու փրկեցի այդ մարդուն հրեշից։
  10. Նամակ գրի՛ր ձկանը:
  11. Բարև ձուկ,դու շատ խելացի ես և բարի։Քո բարի արարքի շնորհիվ շալակատարը փրկվեց։Ապրես,որ չես մոռանում քեզ արած լավությունը։Մենք էլ կփորձենք քեզնից օրինակ վերցնել և օգնել մարդկանց։