Архив за месяц: Март 2020

Ակլատիզի և Ուտիս տատի կռիվը

Ակլատիզը և Ուտիս տատը հենց այնպես, խաղալու համար չէ, որ ստեղծվել են։ Նրանք ունեցել են որոշակի դեր և նշանակություն: Ուտիս տատը տիկնիկներից ամենաբարին էր և համարվում էր Բարեկենդանի խորհրդանիշը։ Նա շերեփը ձեռքին, շրջում էր բոլոր տեղերով, կերակրում մարդկանց: Ասում էր՝ ուժեղացրեք ձեր մարմինը, որ առողջ լինեք ու դիմանաք պասի զսպվածությանը: Նրանից հետո գալիս էր հաջորդ կերպարը՝ խստահայաց Պաս պապը՝ Ակլատիզը։ Նա Ուտիս տատին հակադրվող տիկնիկն էր ու Մեծ պասի կարևոր բաղադրիչներից: Ակլատիզը գալս էր Պահքի օրերին և հսկում էր, որ չխախտեն պահքը: Ասում են, որ Ուտիս տատն ու Ակլատիզը միշտ կռվել են իրար հետ։ Բարեկենդանի վերջում հաղթում էր Մեծ պաս պապը և երդիկից հաղթական կախ ընկնելով՝ հսկում պահքի պահպանությունը, ապա Զատկի շաբաթ օրը Ակլատիզ պապի վերջին՝ յոթերորդ փետուրը պոկելով՝ հաղթում էր արդեն Ուտիս տատը:

Սովորողի անհատական պլան

Երրորդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն, դասարան- Անետա Կտակյան, 4-2
Ընտրությամբ խումբ- դիզայն 
Երկարացվա օրվա ծառայություն- չեմ օգտվում
Երթուղային ծառայություն-միակողմանի
Լրացուցիչ կրթություն- դպրոցից դուրս հաճախում եմ նկարչության

  1. Ժամը 9:00-11:00
  2. Ապրիլի՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր՝
    Մայրենի՝
    «Զատկի ծես» ուսումնական նախագիծ
    Ռուսերեն՝ 
    Смышленые переводчики
    Անգլերեն՝
    Easter

  3. Ժամը 11:00-14:00
  4. Տեսադասեր


Ռուսերենի տեսադաս- երկուշաբթի
Անգլերենի տեսադաս-չորեքշաբթի
Մայրենիի տեսադաս-հինգշաբթի
Մաթեմատիկայի տեսադաս-ուրբաթ

  • Ժամը 14:00-18:00
  • Ընտանեկան նախագծեր:
    Բակում ես աճեցնում եմ ծաղիկներ, խաղում եմ և հեծանիվ եմ քշում:
    Ընտանիքիս անդամների հետ ես խաղում եմ վազվզոցի, պահմտոցի, լոտո, ունո, այլ կերպիկ, հավաքում եմ փազլ:

Ես դիտում եմ Գեղեցիկ Սաֆիա, Բարբոսկինները, Ֆիքսիկները և այլն:

Ես լսում եմ հայկական և արտասահմանյան երգեր:

  •  Ժամը 18:00-20:00
  • Ինքնակրթություն
    Ես կարդում եմ հայերեն և ռուսերեն հեքիաթներ:

Անհատական ուսումնական պլան․ 4-րդ ուսումնական շրջան, ամառային ճամբար
Անուն Ազգանուն-Անետա Կտակյան
Դասարան-Ջոկատ- 4.2, 12-րդ ջոկատ
Ջոկատավարներ- Էլինա Սիմոնյան, Անուշ Դավթյան
Ընտրությամբ գործունեություն- տեխնոլոգիա
Օգտվում եմ/ չեմ օգտվում երթուղուց — օգտվում եմ միակողմանի երթուղուց Օգտվում եմ երկարօրյա ճամբարից/ չեմ օգտվում-չեմ օգտվում

Չարաճճի արևը

Ժամանակով մի արև կար։ Նա շատ չարաճճի էր։ Ամեն առավոտ, երբ նա արթնանում էր, բոլորն ուրախանում էին։ Բայց քանի որ նա շատ չարաճճի էր, միշտ թաքնվում էր ամպերի ետևում։ Այնտեղից նա նայում էր մարդկանց և ծիծաղում էր։ Նա սիրում էր, որ մարդիկ իրեն կարոտում էին։ Մի անգամ նա շատ երկար ժամանակ թաքնված մնաց և տեսավ, որ մի մարդ ասում է, — Այս ու՞ր է կորել արևը, առանց նրա շատ տխուր է։ Արևը դա լսեց և հասացավ, որ չի կարելի տխրեցնել մարդկանց և իսկույն դուրս եկավ ամպերի ետևից։ Մարդիկ տեսան նրան և շատ ուրախացան։

Кот и кит

1.О ком рассказывает сказка?

О коте, который живёт, как кит, и ките, который живёт, как кот.                                   

2.Когда люди поняли, что в сказке нет порядка?

Когда увидели, что вместо кита в океане живёт кот.

3.В чём ошибка?

ошибка в тексте, который напечатали или написали от руки.

Найдите синонимы. Одно слово лишнее.

Охотно- с удовольствием

Зорко         внимательно                                                                                                начистоту   честно

Արև, Լուսին, Աստղեր

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է, նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի ու ջերմության, ինչպես և` առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում:

Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը):

Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը: Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից:

Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի: Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով: Լուսնի վրա նաև լեռներ կան: Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով: Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն:

Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր: Պարզ է , որ այնտեղ կյանք չի կարող լինել:

Լուսինն իր լույսը չունի. այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի` իր վրա ընկած լույսը:                                                                                                            սավառնել –թռչել

Աստղեր  

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

վիթխարի — շատ մեծ, հսկա

  1. Допишите предложения

Одна из трех сесриц стала поварихой.

Одна из трех сесриц стала ткачихой.

Одна из трех сесриц стала царицой.

2. Куда поместили царицу и сына? что с ними сделали?

Царицу и сына поместили в бочку и бросили в воду.

3. Кого встретил царевич и с кем познакомился и спас?

Он встретил лебедя и спас ее.

4. В кого превратила лебедь царевича?

Она превратила его в царя.

5. Кем были братья лебедя?

6. Кем была лебедь на самом деле?

На самом деле она была цаевной.