Архив за день: 14.02.2020

Տեառնընդառաջ

Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ, որոշ վայրերում սկսում էին հողագործական աշխատանքներ:
Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, քանի որ գարնանամուտ է: Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` դրանք իրենց հետ տանելով տուն, և հենց այդ կրակով էլ վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը: